|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի ոստիկանությունը ներողություն է խնդրել մեկ ձեռքը կորցրած Բոգդան Իոնեսկուից, որին ավելի վաղ տուգանել էր օրենքով նախատեսված երկու արգելակի փոխարեն հեծանվի վրա միայն մեկ արգելակ ունենալու պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապահները միջադեպից 3 ամիս անց Իոնեսկուին վերադարձրել են 25 եվրո տուգանքը` ընդունելով, որ սխալ են գործել և գերազանցել են իրենց լիազորությունները:
Իոնեսկուն տեղական թերթին պատմել է, որ մի քանի շաբաթ տարակուսած էր նման խտրականության պատճառով, սակայն իրավիճակը բարեհաջող է հանգուցալուծվել: