|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը նոտա է հղել Ուկրաինայի արտգործնախարարությանը` երկրի արևելյան շրջաններին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքը:
Փաստաթղթում ասվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները օգնության բազմաթիվ դիմումներ են ուղղել ռուսական կողմին, ինչից հետո Ռուսաստանը 60 տոննա մարդասիրական օգնություն է պատրաստել: Օգնությունը կազմված է սննդամթերքից և անձնական հիգիենայի պարագաներից: