|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԳՈՒՄ առևտրի տունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով շապիկների վաճառքից ստացված գումարը կուղղի Սլավյանսկ քաղաքից 8-ամսական հայ երեխա Ժենյա Եզիկյանի բուժմանը. հայտնում է Russia Today-ը:
Նշենք, որ հունիսի 11-ին ԳՈՒՄ-ում սկսվել էր Պուտինի պատկերով շապիկների հավաքածուի վաճառքը, որը նվիրված է միջազգային ասպարեզում նրա հաղթանակներին: Մեկ օրվա ընթացքում մոտ 5 000 շապիկ էր վաճառվել:
Ժենյա Եզիկյանը 6-ամսականից արհեստական շնչառության սարքով է պահպանում իր գոյությունը. նա ամիոտրոֆիա ունի: Երեխային դուրս էին բերել Ուկրաինայից, երբ Սլավյանսկի հիվանդանոցը տուժել էր գնդակոծումից: Այժմ երեխան ստացիոնար բուժում է անցնում Սանկտ Պետերբուրգում: