|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ոստիկանությունն անդրադարձել է օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանի արտահանձմանը:
«Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին, որը 2013 թ. հունիսի 18-ից ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով/ մեղադրանքներով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: