|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարությունից ոչ ոք այդպես էլ չիջավ` չնայած «Պահպանենք Աֆրիկյանների ակումբը» քաղաքացիական նախաձեռնության անդամների պահանջին` իջնել և տեղեկատվություն տալ հունիսի 13-ի իրենց նամակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը նամակով վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում էր պահպանել Աֆրիկյանների 130-ամյա շենքը` համաձայն ՀՀ և միջազգային օրենքների:
Կառավարության շենքի մոտ սպասելով մի քանի րոպե` երիտասարդները շարունակեցին իրենց բողոքի ակցիան Երևանի կենտրոնով:
Բողոքի երթի ընթացքում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև միջադեպեր չգրանցվեցին: