|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում էր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը:
Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները: Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է քննության անցկացման ընթացակարգին, զրուցել դիմորդների հետ և մաղթել հաջողություն:
Վարչապետը պահանջել է քննությունն անցկացնող պատասխանատուներից անել ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար:
Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ Հովիկ Աբրահամյանը համբերություն է մաղթել նրանց, իսկ վերջիններս շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ ընդունելության միասնական քննություններն ուշադրության կենտրոնում պահելու համար: