|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրանտ Դինք» հիմնադրամն ու «Ակօս» խմբագրատունը պատրաստվում են նոր շենք տեղափոխվել: Այս մասին հայտնում է «Ակօս»-ը:
Հարբիեի հայկական հին դպրոցի շենքը վարձակալած` «Հրանտ Դինք» հիմնադրամը տարածքի բարեկարգման աշխատանքներ է սկսել: «Հրանտ Դինք» հիմնադրամի ու «Ակօս» խմբագրատան գրասենյակները կլինեն նոր շենքում:
Հիմնադրամի նպատակն է նախկին դպրոցին նոր շունչ տալ, որտեղ նախատեսում են անցկացնել կրթական մի շարք աշխատանքներ: Շենքում կլինեն նաև ժողովների համար նախատեսված սրահներ, տարբեր արխիվներ և գրադարան, որոնք հասանելի կլինեն հասարակությանը: