|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ըստ T24-ի՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մի շարք հայտարարություններ է արել Մոսուլում գրոհայինների կողմից Թուրքիայի հյուպատոսարանի գրավման մասին:
Հայտնելով, որ Մոսուլում պատանդ վերցվածների մասին լավ տեղեկություններ դեռևս չունեն, Արընչն ասել է. «Մտահոգված են Մոսուլի դեպքերի համար: Ձեզ հայտնելու լավ լուրեր չունեմ, սակայն հուսով եմ՝ այսօր լավ լուր կստանանք: Մենք ենթադրում էինք, որ գրոհայինների թիրախը հյուպատոսարանն է»:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է գրոհայինների հետ որևէ բանակցություն, Արընչը բացառել է նման բանը և ասել, որ գրոհայինները արդեն դատարկել են մի շարք բանտեր: