|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունիսի 5-ին տարածվեց հերթական տեղեկությունը, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւմտյան հատվածում` Արարատի մարզի Երասխ գյուղի մերձակայքում, հակառակորդը դիպուկահար կրակ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Հետո պարզ դարձավ, որ հայկական կողմից երկու զոհ ունենք:
Այս տեղեկություններից հետո մեդիադաշտն ուղղակի հեղեղվեց տարաբնույթ, հաճախ չճշտված տեղեկություններով, թե իբր Երասխ գյուղից մարդկանց տարհանում են, թե համատարած խուճապ է, գյուղացիները փախչում են եւ այլն:
Երասխցիները այս կարգի տեղեկություններին հումորով են վերաբերվում ու հավաստիացնում, որ իրենց գյուղից, իրենց տներից ոչ մի տեղ չեն գնացել ու չեն էլ պատրաստվում գնալ:
Իսկ տարհանման եւ նման կարգի խոսակցություններին ի պատասխան` հպարտորեն ցույց են տալիս գյուղի ծայրամասում` հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի անմիջական հարեւանությամբ, իրենց իսկ ձեռքով կառուցված ու կահավորված խրամատը` նշելով, թե պատրաստ են դիմագրավել հակառակորդի ցանկացած ոտնձգության:
Մանրամասները` տեսանյութում