|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության Նեւշեհիրի շրջանային կառույցի անդամները ողջ կազմով հրաժարական են տվել և դուրս եկել Էրդողանի կուսակցության շարքերից:
Ըստ Haberler-ի` Նեւշեհիրի շրջանային կառույցի նախագահ Քազըմ Սունարը կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ գրավոր բացատրություն է ներկայացրել, որում հայտնել է, թե կուսակցության շարքերում իրեն հաջողվել է պատվով ստանձնել բոլոր պարտականությունները, սակայն կուսակցությունից դուրս գալու որոշումն արդեն կայացրել են:
Սունարը հայտնել է նաև, որ, չնայած կուսակցության շարքերից դուրս գալուն, ինքն անձամբ շարունակելու է կուսակցության գործը: