|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքական կայքերն անդրադարձել են նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի ապագա նախագահին ուղղված հրավերին:
Կայքերը գրել են, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրում է Թուրքիայի ապագա նախագահին 2015-ին այցելել Հայաստան՝ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ:
Կայքերը անդրադարձել են նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ուղերձին և շեշտել, որ այդ ուղերձը հայերի կողմից բավարար քայլ չէր համարվել:
«Հայերը պահանջում են 1915 թվականի դեպքերը որակել որպես «Ցեղասպանություն», սակայն թուրքերը շարունակ պնդում են, որ նույն թվականին իրենք ևս ունեցել են նույնքան զոհ»,- գրել է ntvmsnbc կայքը: