|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Այդ մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն. հայտնում է АПА-ն:
Դավութօղլուն հայտնել է, որ Մոսկվա է ժամանել Բաքվից:
«Մենք Լավրովի հետ քննարկեցինք իրավիճակը Հարավային Կովկասում: Թուրքիան կողմ է տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորմանը: Դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար: Հույս ունենք, որ ՌԴ-ն կօգնի լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես նաև այլ հակամարտություններ տարածաշրջանում: Ուկրաինական դեպքերը ցույց են տալիս ԼՂ հակամարտության արագ կարգավորման կարևորությունը: Պետք է հստակ քայլեր ձեռնարկել հակամարտության լուծման համար»,- ասել է նա: