|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մայիսի 22-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Գ.Վ.-ին հասցեագրված, Արթիկ քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Մ.-ի բերած, փայտյա շինանյութի զննությամբ փայտի մեջ փորված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ:
Փաթեթների մեջ եղել են 0,4 և 0,7 գրամ քաշերով կանաչադարչնագույն, չորացված, մանրացված բուսական զանգվածներ և պոլիէթիլենով փաթեթավորված երեք առանձին փաթեթ, որոնցից յուրաքանչյուրի մեջ առկա էր մեկական սպիտակ, օվալաձև դեղահաբ՝ 1,2 գրամ ընդհանուր կշռով: Փայտյա շինանյութը նախատեսված է եղել փայտափորագրման աշխատանքների համար:
«Հայտնաբերված զանգվածները փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է արդարադատության նախարարությունը: