|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անցյալ տարվա հոկտեմբերից հետո առաջին անգամ վերսկսել է մարդասիրական օգնության առաքումը Սիրիայի Հալեպ քաղաք: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մարդասիրական այս ծրագրի շրջանակներում սննդամթերք կմատակարարվի 60 հազար մարդու:
Ծրագիրն իրականացվում է Սիրիայի Կարմիր մահիկի հետ համատեղ: Օգնությունն առաքվելու է ինչպես ապստամբների, այնպես էլ կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի խոսքով՝ սա ամենամասշտաբային մարդասիրական ծրագիրն է Սիրիայում վերջին ամիսներին: