|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, առաջին անգամ իր կարծիքն է հայտնել երկրի նախագահական ընտրությունների մասին:
Ըստ T24-ի՝ Թուրքիայում մի շարք պատգամավորներ ցանկանում են, որ Էրդողանը մնա «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար:
Մի պատգամավորի առաջարկին, թե՝ «մենք ուզում ենք, որ նա շարունակի մնալ կուսակցության ղեկավար», Էրդողանի կինը պատասխանել է. «Ես էլ չեմ ուզում, որ նա նախագահ դառնա: Կարծում եմ՝ նա պետք է մնա կուսակցության ղեկավար և վարչապետի պաշտոնում: Եթե Դուք էլ այդպես եք մտածում, համոզեք նրան»: