|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ ամփոփվեցին «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության արդյունքները: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ մրցանակաբաշխության ժամանակ երեկ առաջին անգամ ցուցադրվեցին Փարաջանովի մասնակցությամբ եզակի կադրեր, որոնց հեղինակը Օշին Եղիազարյանցն է: 3-4 րոպեանոց տեսանյութի ընթացքում Փարաջանովը խոսում էր Խորհրդային միության մասին:
Եղիազարյանցն այդ կադրերը հանձնեց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենին` ասելով, որ Փարաջանովը հորդորել էր` եթե իր անունը կրող թանգարան ստեղծվի` տեսանյութը փոխանցվի թանգարանին: