|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հանդիպում է անցկացնելու մոտ 100 խոշոր գործարարների հետ: Այս տեղեկությունը երեկ հաստատեցին նաև կառավարության լրատվական ծառայությունում:
Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է գործարարներին խնդրել-համոզել-պահանջել, որ վերջիններս ներդրումներ կատարեն ու ընդարձակեն իրենց բիզնեսները: Նախկինում էլ են այսպիսի հանդիպումներ եղել, որոնք, սակայն, էական որևէ արդյունք չեն տվել:
Ըստ որոշ լուրերի, հանդիպմանը մասնակցելու է նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։