|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը դարձյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում պահանջել է Կիևի իշխանություններից` դադարեցնել սեփական ժողովրդի դեմ ահաբեկչությունը և դուրս բերել վարձու զինյալներին Ուկրաինայի հարավ-արևելքից. հայտնում է Интерфакс-ը:
Նրա տվյալներով՝ Կիևի «արյունալի խունտան» արդեն վերացրել է 300-ից ավելի խաղաղ բնակչի։
Յանուկովիչը նաև նշել է, որ մարդիկ մասնակցել են հանրաքվեի, որովհետև նրանց համբերության բաժակն արդեն լցվել է: Նա կարծում է, որ հանրաքվեի արդյունքները չպետք է անտեսվեն: