|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վաղը` ժամը 12:00-ին, տեղի է ունենալու ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նիստի օրակարգում ՀՀԿ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի ընտրության հարցն է: Թե ովքեր են թեկնածուները, Հովհաննես Սահակյանը չմանրամասնեց` նշելով, որ այս պահին անուններ չի ուզում տալ, քանի դեռ հարցը քննարկման փուլում է:
Նշենք, որ, մեր տեղեկություններով, ՀՀԿ խմբակցության ղեկավար է դառնալու Վահրամ Բաղդասարյանը: Երեկ այդ մասին մենք գրել ենք: Խմբակցության քարտուղարի պաշտոնում մնալու է Հովհաննես Սահակյանը: