|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրար հետ մրցակցող ջիհադական խմբավորումների բախման հետևանքով Սիրիայի արևելքում զոհվել է 63 մարդ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Al-Arabiya-ի տվյալները:
«Ալ Քաիդային» մոտ կանգնած սիրիական ահաբեկչական կազմակերպության՝ «Ջաբաթ Ալ Նուսրայի» և սիրիական ընդդիմության միջև բախման հետևանքով երկու կողմից սպանվել է 58 զինյալ, ինչպես նաև 5 խաղաղ բնակիչ:
Այսպիսով` բախումների զոհերի ընդհանուր թիվը հասել է 150-ի, քանի որ անցյալ շաբաթ այդ նույն խմբավորումների միջև բախում էր տեղի ունեցել Իրաքի սահմանին: