|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մայիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանում ավտոմեքենայում պայթել է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթել է Հ.Կ.-ին պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետեւանքով 1985 թ. ծնված Կ. Ա.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել գազի բալոնը: