|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանական «İrəli» հասարակական միավորումը առաջին անգամ Բաքվում մեծ ակցիա կանցկացնի ՝ «Գեորգիյան ժապավեններ» խորագրով: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով նախագծի կազմակերպիչ Ֆարհադ Իբրահիմովին:
Նա նշել է, որ ակցիան նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակին և կանցկացվի մայիսի 9-ին: Հայտնի է, որ ակցիան կներառի երկրի մայրաքաղաքը` անցորդներին և վարորդներին Գեորգիյան ժապավեններ կբաժանվեն:
Ադրբեջանական որոշ շրջանակներ, սակայն, բացասական են վերաբերվում ակցիայի անցկացմանը: Այսպես՝ «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը պարբերականի հետ զրույցում ասել է, որ ժամանակին այդ «ժապավեններն ասոցացվում էին Հայրենական պատերազմում տարած հաղթանակի հետ, իսկ այժմ` ռուսական ագրեսիայի»: