|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը չի ցանկանում բացել փակագծերը, թե արդյո՞ք առաջիկայում մեկ նախարարության մեջ կմիավորվեն հարկային, մաքսային կառույցները: «Մի քանի օր սպասեք, ամեն ինչ պարզ կլինի: Էս պահի դրությամբ` ես տեղյակ չեմ` նման քննարկում կա, թե` ոչ: Համբերեք, նման որոշում կլինի, կիմանաք»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին` եթե միավորվեն այդ լուրջ կառույցները, ուրեմն` ինքը կդառնա սուպերնախարար, կարո՞ղ է արդյունավետ աշխատել սուպերնախարարի պաշտոնում, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դե պիտի փորձենք, որ լավ գործենք, մի քիչ սպասեք»:
Մեր հարցին` Ձեզ հարյուր օ՞ր է անհրաժեշտ, պատասխանեց. «Մի քիչ ավելի»: