|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բարսելոնայի դատարանը սկսել է համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի դեմ դատական հայցի քննությունը. հայտնում է Лента. ру-ն: Երգչուհուն մեղադրում են 500 հազար եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ:
81-ամյա երգչուհին մայիսին պետք է ներկայանա դատարան՝ ցուցմունք տալու։
Դատախազության տվյալներով՝ Կաբալիեն բնակության թույլտվություն է ստացել Անդորրայում, որպեսզի խուսափի իսպանական գանձարան հարկեր վճարելուց: 2010-ին նա պայմանագրեր է ձևակերպել Մոսկվայում, Բարսելոնայում և Ժնևում համերգներ տալու համար Անդորրայում գտնվող փոքր ընկերության միջոցով։ Սակայն երգչուհին հիմնականում ապրում է Բարսելոնայում, ուստի, պետք է այնտեղ հարկեր վճարի: