|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կարծիքով` Գալուստ Սահակյանը շատ մեծ փորձառություն ունեցող, «շատ կիրթ քաղաքական գործիչ է»: Ավելին` նա վստահ է, որ Գալուստ Սահակյանը բոլոր հանրապետականների կողմից շատ ընդունված է:
«Իր փորձառությամբ, իր` կառավարման ունակություններով ու իր գիտելիքով բազմիցս իր հաջողությունը եւ մեր հաջողությունը ապացուցած քաղաքական գործիչ է»,- ասաց Մուրադյանը:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ է ընտրվել ձայների` 101 կողմ եւ 3 դեմ հարաբերակցությամբ: