|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Բրիտանիայում կայացած աճուրդի ժամանակ 200 հազար դոլարով վաճառվել է “Տիտանիկ”-ի ուղևորներից Էսթեր Հարտի գրած նամակը:
Նամակը Էսթերը գրել էր հանրահայտ նավի կործանումից մի քանի ժամ առաջ, և այն ուղղված է եղել Էսթերի մորը:
Նամակը պահպանվել է Հարտի ամուսնու վերարկուի գրպանում, ով, սակայն, մահացել է նավաբեկության ժամանակ: Բայց նա հասցրել էր իր վերարկուն տալ կնոջը` Էսթերին, և իրենց փոքրիկ դստերը, որպեսզի վերջիններս տաքանան:
Ե'վ Էսթերը, և' նրա փոքրիկ դուստրը կարողացել են ողջ մնալ և, փաստորեն, պահպանել նամակը: