|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Միկա»-«Արարատ» խաղից հետո դաշտի տերերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հանդիպեց լրագրողների հետ:
«Մեզ համար պատիվ էր հաղթել թիմի, որը 3 խաղաշրջան գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Տղաները հիանալի կատարեցին իրենց առջև դրված խնդիրը: Նման էմոցիոնալ հաղթանակները նպաստում են հաջորդ խաղերում թիմի հաջողությանը, քանի որ խաղում ենք խիտ խաղային գրաֆիկով: Չեմ ցանկանում առանձնացնել որևէ մեկին, բոլորն էլ լավ խաղացին: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք պայքարելու չեմպիոնության համար»,- ասաց «Միկա»-ի գլխավոր մարզիչը: