|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիան պետք է ընդունի պատմական ճշմարտությունը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ մինչ այդ, ինչ անում է Թուրքիան, դա դեմագոգիա է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` այս պահին հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ են: Նա նաև չբացառեց, որ կգա այն օրը, երբ Հայաստանը հետ կվերցնի իր ստորագրությունը այդ արձանագրություններից: «Մենք պետք է վերանայումներ անենք մեր արտաքին քաղաքական ուղեծրում, պիտի կարողանանք ճիշտ համադրել Հայաստանի ու Սփյուռքի ներուժը: Այո, մենք ևս ունենք բացթողումներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Yerkir.am-ի այն հարցին` վերանշանակված արտգործնախարարը կանի՞ այդ վերանայումները արտաքին քաղաքական ուղեծրում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «No coment»: