|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության` այսօր ՌԴ Պետդումայի էթիկայի հանձնաժողովն իր որոշմամբ պարտավորեցրել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն հրապարակավ ներողություն խնդրել լրագրողներից:
Հիշեցնենք, որ Դումայի վերջին ճեպազրույցներից մեկի ժամանակ Ժիրինովսկին վիրավորել էր հղի լրագրողուհուն և նրան պաշտպանած լրագրողներին:
Լրագրողուհին, ի դեպ, այս գործով դիմել է ոստիկանություն` մեղադրելով Ժիրինովսկուն «խուլիգանության» մեջ: