|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Խուանֆրանը հայտնել է, որ իր թիմը չի բավարարվի 0:0 հաշվով:
«Մենք դժգոհ ենք խաղի արդյունքից, քանի որ ցանկանում էինք հաղթել: «Չելսի»-ի ֆուտբոլիստները ողջ խաղը պաշտպանվում էին, քանի որ կարծում են, թե կհաղթեն մեզ «Ստեմֆորդ Բրիջ»-ում: Սակայն մենք կարծում ենք, որ կարող ենք հաղթել Լոնդոնում: Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, իրոք, շատ բարդ էր, իսկ Անգլիայում մենք ակնկալում ենք մեծ ֆուտբոլ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: