|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 21-25-ը Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի` մինչև 17 տարեկանների հավաքականները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով ստանձնել է նաեւ Հայաստանի ազգային հավաքական թիմերի հետ տարվող աշխատանքների համակարգումը, անձամբ է գլխավորել հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կայանալիք մրցաշարում, եւ այսօր առավոտյան հավաքականը հենց Բեռնար Շալանդի գլխավորությամբ է մեկնել Մակեդոնիա:
ՆՀՀ Մակեդոնիայում տեղի ունենալիք` ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարի խաղացանկն այսպիսի տեսք ունի`
22.04.2014 Վրաստան-Հայաստան (13:00)
22.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Կիպրոս (18:00)
23.04.2014 Կիպրոս-Վրաստան (13:00)
23.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան (18:00)
25.04.2014 Հայաստան-Կիպրոս (13:00)
25.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան (18:00)
Խաղերի սկիզբը նշված է Երևանի ժամանակով:
Աղբյուր՝ ffa.am