|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կյանքից անժամանակ հեռացավ մեր հրաշալի բարեկամը` էությամբ ու մտածողությամբ ազգային մարդ, հայկական տնտեսության մեջ անգնահատելի ներդրում կատարած գործարար-բարերար Հրանտ Վարդանյանը:
Պարզ, անմիջական, ավանդապաշտ, իր գործին ու ընտանիքին, իր երկրին անմնացորդ նվիրված մարդու բացառիկ կերպար էր նա և, որպես այդպիսին, Դաշնակցության համար հարազատ ու թանկ գործընկեր:
Մեր անկեղծ վշտակցությունն ենք հայտնում Վարդանյան ընտանիքին, մտերիմներին ու բոլոր նրան ճանաչողներին:
Հ.Յ.Դաշնակցություն