|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Որոշ ժամանակ առաջ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յալդըզը հայտարարել էր, որ առաջիկայում ռուսական «Գազպրոմ» ընկերության պատվիրակության` Թուրքիա կատարելիք այցի ընթացքում իրենք մտադիր են քննարկել ռուսական գազի գնի նվազեցման հարցը:
Սակայն այսօր, ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևն ասել է, որ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ, գազի գների հետ կապված, որևէ հարց չի պատրաստվում քննարկել: Գործակալության աղբյուրը տեղեկացրել է նաև, որ «այցի ընթացքում քննարկվելու է գազային ոլորտում երկու երկրների համընդհանուր համագործակցությունը»: