|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նոյեմբերից 150 մարդ անհետ կորել է, 121-ը` սպանվել. ըստ «Իտառ-Տասս»-ի` հայտարարել Ամերիկայում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցչության ղեկավար Ջանի Մագազենին՝ ներկայացնելով ՄԱԿ-ի դիտորդների կողմից Ուկրաինայում մարդու իրավունքների իրադրության վերաբերյալ պատրաստած զեկույցը:
Մագազենին ասել է նաև, որ իրենք մայիսի 15-ին կհրապարակեն ևս մեկ զեկույց, որում կպատմեն անհետ կորածների գործերով բացահայտումների մասին:
Բացի այդ` նոր զեկույցը կարող է բացահայտել, թե ովքեր են դիպուկահարներին հրամայել կրակել մարդկանց վրա փետրվարյան անկարգությունների ժամանակ: Հիմա հայտնի է, որ Կիևում անկարգությունների ընթացքում զոհվել է 121 մարդ: