|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանի ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչել «մոգ» Գեորգի Մարտիրոսյանին՝ իր 3 հաճախորդուհիներին թալանելու և սպանելու համար. հայտնում է РБК-ն:
«Մոգ» Մարտիրոսյանն իր ծառայություններն առաջարկել էր համացանցով` խոստացել էր հարստացնել իր հաճախորդներին, որոնք պետք է նրա մոտ բերեին խոշոր գումար, իսկ նա իր հրաշագործությամբ պետք է մեծացներ այդ գումարը: Մարտիրոսյանը, սակայն, թալանել է իր հաճախորդներին և արարողակարգից հետո նրանց թմրանյութի մեծ չափաբաժին ներարկել, ինչը հանգեցրել է նրանց մահվան: Այս կերպ Մարտիրոսյանը 6,5 մլն ռուբլի և ոսկեղեն է հափշտակել: