|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Լիտվայում էր: Մեր տեղեկություններով՝ վերադարձի ճանապարհին Հ.Աբրահամյանը կանգ է առել Մոսկվայում, սակայն այդ փաստի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել:
Մեր աղբյուրների համաձայն՝ Մոսկվայում Աբրահամյանը որոշակի շրջանակների հետ հանդիպումների միջոցով փորձել է ճշտել Կրեմլի վերաբերմունքը վարչապետի պաշտոնում իր նշանակման կապակցությամբ: Ուշագրավ է, որ Հ.Աբրահամյանին չի հաջողվել անգամ հանդիպել իր գործընկերոջը՝ ՌԴ խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինին: Նա, ըստ նույն աղբյուրների, հանդիպել է երկրորդ «էշելոնի» ռուս պաշտոնյաների: Թե ինչ են նրանք փոխանցել Աբրահամյանին իրենց վերադասների, մասնավորապես՝ Պուտինի վերաբերմունքի մասին, չհաջողվեց պարզել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում