|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները մտադիր են այս շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա` ոչ իշխանական չորս ուժերի միջև, արտահերթ նիստի հետ կապված, կա նախնական որոշում, սակայն այն դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Աղվան Վարդանյանը նշեց, որ արտահերթ նիստը հրավիրվում է կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումը և դրանից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: