|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում եւ գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է եւ կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, եւ այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է:
Սիրելի՛ տիկնայք, Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում, որ միշտ լինեք սիրված ու երջանիկ, մեծացնեք առողջ ու արժանավոր զավակներ»: