|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի Քեսաբ քաղաքից ավելի քան 1,5 հազար ընտանիք գրանցվել է որպես հարկադիր գաղթյալ Լաթաքիայում. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Նրա խոսքերով՝ փախստականներին անհրաժեշտ հումանիտար օգնություն է հատկացվում:
Հաքը նաև ընդգծել է, որ Քեսաբի շրջանը, որը հիմնականում բնակեցված է հայերով, շարունակում է ռազմական գործողությունների ասպարեզ հանդիսանալ: «Այնտեղ ոչ մի առաքելություն չի ուղարկվել», - ասել է նա: