|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ»-ը գրում է. «54-ամյա Տիգրան Սարգսյանի հրաժարականը, որքան էլ պահանջված էր, սակայն նման էր մի քանի օր առաջ տեղացած ձյանը՝ անսպասելի ու իր փոքրաքանակ թիմի համար աղետալի:
Ուղիղ 5 օրից՝ ապրիլի 9-ին, կլրանար նրա վարչապետության վեց տարին: Նրանից «երկարակյաց» միայն Անդրանիկ Մարգարյանն է եղել, ով պաշտոնավարել է 7 տարի:
Դեռեւս հայտնի չէ, թե ինչ է պատրաստվում անել Տիգրան Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո: Նրա շրջապատում ասում են, որ ցանկացած միջազգային կառույց մեծ սիրով նրան կընդունի աշխատանքի: Իսկ եթե հաշվի առնենք նրա երկարամյա կապերն Իսպանիայում, ապա կարելի է ենթադրել, որ արդեն նախկին վարչապետը կնախընտրի ապրել այնտեղ»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: