|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի УДАР կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն կոչ է արել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին` չառաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Այդ մասին նա գրել է գերմանական Bild պարբերականի համար հոդվածում. հայտնում է Украинская правда-ն:
«Հարցումների համաձայն` Պյոտր Պորոշենկոն այս պահի դրությամբ առավել շատ աջակցությունն է վայելում, և հենց այդ պատճառով եմ ես նրան աջակցում: Յուլյա Տիմոշենկոն նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի և աջակցի Պորոշենկոյին»,- գրել է նա:
Կլիչկոն նաև նշել է, որ իր բոլոր խոստումները, որոնք նախկինում տվել է ընդդիմությունը, կկատարի Կիևի քաղաքապետի պաշտոնում:
Նշենք, որ Կլիչկոն հանել էր իր թեկնածությունը և աջակցություն հայտնել Պորոշենկոյին: Կլիչկոն համարում է, որ բոլոր դեմոկրատական կուսակցությունները պետք է միասնական թեկնածու առաջադրեն: