|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Ուկրաինայում ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու օգտին՝ առանց Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Արևմուտքը չի հասել այն աստիճանին, որը ենթադրում է Մոսկվայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ: Հուսով եմ, որ դրանցից հնարավոր կլինի խուսափել»,- ասել է նա:
Գերմանացի փորձագետները նույնպես կարծում են, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Գերմանիայի տնտեսության վրա:
Գերմանիայի և Ռուսաստանի անցած տարվա ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 76 մլրդ դոլար: