|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Առանց ցանկապատերի» հասարակական շարժման ակտիվիստները տեսել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի առանձնատունը. հայտնում է Сегодня-ն:
Այն գտնվում է Կիևի Կոնչա Զասպա էլիտար թաղամասում: Այստեղ տներն` իրենց հողատարածքներով, վաճառվում են 5-10 մլն դոլարով, իսկ վարձով են տրվում ամսական 10-35 հազար դոլարով։
«Մեզ մոտ 1 ժամ պահեցին մուտքի մոտ: Վերջապես իր ջիպով հայտնվեց Տիմոշենկոն։ Իմանալով` ինչի համար են եկել ակտիվիստները, նա կես ժամանոց էքսկուրսիա կազմակերպեց նրանց համար: Տեսածից ընդհանուր տպավորությունները հետևյալն էին՝ ամեն բան թանկ է և ճաշակով»,- պատմել է ակտիվիստ Սերգեյ Կապուստյանը։






