|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երկու օր առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Վանաձորի կադաստրի նախկին պետ Գերաս Անդրեասյանի ամառանոցի վրա: Ըստ որոշ տեղեկությունների` ավազակները նրան ծեծի են ենթարկել և, շուրջ 5000 դոլար հափշտակելով, դիմել փախուստի: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
Նշենք, որ փաստի առթիվ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու նպատակով, կատարվում է նախաքննություն: