|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի մարդաշատ փողոցներում կամ մետրոյում հաճախակի ենք տեսնում պապիկների, որոնք մարդկանց մոտենում են և առաջարկում գնել գրիչ կամ գրպանի անձեռոցիկ, այսինքն` ամենօրյա օգտագործման անհրաժեշտ որոշ իրեր: Բայց արտասովոր է տեսնել, թե ինչպես է Ալբերտ Կարապետյանը Հանրապետության հրապարակով անցնող մարդկանց առաջարկում գնել իր պատրաստած շվիները:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք շվի գնելուց առաջ անհրաժեշտ չէ, որ մարդը շվի նվագել իմանա, Ալբերտ Կարապետյանը պատասխանեց, որ ինքը շվիները պատրաստելիս հաշվի է առել այդ հանգամանքը, և շվիի վրա նվագել չիմացող մարդը մի քանի անգամ փորձելուց հետո կկարողանա նվագել: Ի դեպ, Ալբերտ Կարապետյանը իրեն համարում է հանրապետության վաստակավոր երաժիշտ, մարդ, ով տարբեր երկրներում շրջագայել է ու համերգների մասնակցել:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։