|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եթե Հայաստանը ճանաչի Ղրիմը` որպես անկախ հանրապետություն, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ ուկրաինա-հայկական հարաբերությունների վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դանիիլ Լուբկիվսկին. հայտնում է УНН-ը:
«Մենք արդեն հայկական կողմին պաշտոնական նոտա ենք հղել, որում բացատրություններ ենք պահանջում Հայաստանի պաշտոնական տեսակետի վերաբերյալ: Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի այն պաշտոնապես և հրապարակային հայտարարի, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցումը: Եթե դա չարվի, ապա Հայաստանի որոշումը բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է Լուբկիվսկին: