|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային վերք է ստացել զինծառայող` 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը և վիրավորվել 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` մահացած զինվորը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է և աշնանը պետք է զորացրվեր:
Yerkir.am-ի հետ զրույցում Տեղի գյուղապետ Սաղաթել Գալստյանը նշեց, որ Արմանն ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ իրենից փոքր երկու քույր: Նրա խոսքով` Արմենի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր վիճակում, նրա ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ: