|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել էր Իզմիր: Ելույթի ժամանակ նա պատմել էր, թե ինչպես ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից մի կին պատշգամբից, ամուսնու կողքը կանգնած, միջնամատ է ցույց տվել իրեն:
Ըստ Haberler-ի` Էրդողանը ցույց է տվել կնոջ տունը, որից հետո նրա թիկնապահները մտել են տուն ու ձերբակալել կնոջը: Նրանք կնոջից պահանջել են ներողություն խնդրել վարչապետից, սակայն նա հրաժարվել է` ասելով. «Սխալ բան չեմ արել»: