|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԱԺ միջանցքում ակտիվ քննարկումների էին ընթանում ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանի, Ստեփան Մարգարյանի եւ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի միջև: Նրանք քննարկում էին ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպման օրը:
Yerkir.am-ի հարցին՝ վերջապես որոշվե՞ց հանդիպման օրը և ժամը, Ռուբեն Հակոբյանը կարճ պատասխանեց. «Դեռ քննարկում ենք»: Վարդան Օսկանյանը, ինչպես միշտ, հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:
Մեր դիտարկմանը, որ Օսկանյանը լրագրողների հետ չի շփվում, այլ երբեմն «Ֆեյսբուք»ում գրառումներ է կատարում, շտապեց պատասխանել ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը. «Մի ժամանակ էլ դժգոհում էին, որ պարոն Օսկանյանը «Ֆեյսբուք»-ում գրառումներ չի կատարում»: