|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Օրեր առաջ համացանցում էր հայտնվել Էրդողանի նոր ձայնագրությունը, որում նա արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինին հրամայում է, որպեսզի դատարանը կատարի իր կայացրած որոշումը:
Ըստ Haberler-ի՝ Էրդողանը չի հերքել այդ ձայնագրության մասին լուրը, ավելին՝ շատ բնական է համարել:
«Արդարադատության նախարարի գործերին մոտիկից հետևելուց բնական ի՞նչ կարող է լինել: Կեղտոտ գործերը այսպիսի վերաբերմունք են պահանջում»,- ասել է Էրդողանն ու հավելել, որ ազատություն` չի նշանակում ուրիշներին գաղտնալսել, ձայնագրել և հրապարակել: